Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հույս ունի, որ «Կապտանռնագույները» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով կկարողանան նվաճել Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

«Ռեալը» և «Բարսելոնան» ներկայումս հավասար միավորներով պայքարում են չեմպիոնության համար, սակայն «արքայական» ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և եթե չսայթաքի առաջիկա 2 խաղում, կհաղթի Լա Լիգան:

«Իհարկե, «Ռեալը» դեռևս կարող է զիջել Վիգոյում կամ Մալագայում: Այդ քաղաքների մարզադաշտերում շատ դժվար է խաղալ: Մենք պետք է հանգստանանք և կենտրոնանանք մեր առջև դրած առաջադրանքների վրա, պետք է որքան հնարավոր է լավ պատրաստվել առաջիկա խաղին:

Սպասելու ենք «Ռեալի» սխալին: Հույս ունենք, որ դա տեղի կունենա երեքշաբթի, բայց մենք «Բարսելոնան» ենք և պետք է մտածենք մեր խաղերի մասին»,-նշել է խորվաթ կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ