Ռակիտիչ. «Բարսելոնան» պետք է հաղթի «Ռեալին» հանուն Նեյմարի»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին ընդառաջ խոսել է իր ակնկալիքներից:

«Նեյմարի որակազրկումը վատ նորություն է թիմի համար, սակայն ոչինչ չի փոխվի: Պետք է ընդունել այդ որոշումը և պայքարել: Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել առանց Նեյմարի: Պարզ է, որ նրա հետ խաղը ավելի հեշտ է, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է:

Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, ուժեղ թիմ ունենք և փորձելու ենք ապացուցել «Ռեալին», որ կարող ենք հաղթահարել դժվարությունները, երբ անգամ Նեյմարը մեզ հետ չէ: Հույս ունեմ հաղթանակ կտանենք հանուն նրա»,-Sky Sports-ն է մեջբերում խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը:

Հիշեցնենք՝ Նեյմարը կարմիր քարտ էր ստացել «Մալագայի» դեմ խաղում(0-2), այնուհետև հեգնորեն ծափահարել 4-րդ պաշտոնյային, որի համար էլ որակազրկվել էր 3 խաղով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ