Ռահիմ Ստերլինգի համար այս մրցաշրջանն ավարտված է

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի համար մրցաշրջանն ավարտված է։

Ֆուտբոլիստը ստիպված է լինելու 6 շաբաթ բաց թողնել աճուկային մկանի վնասվածքի պատճառով, որը ստացել է ԱՊԼ-ի 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում։

Այսպիսով, ֆուտբոլիստը հաստատ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ խաղերը՝ որ նշանակված են ապրիլի 6-ին ու 12-ին։

Եթե վերականգնումն ընթանա արագորեն ու առանց բարդացումների, ապա նա մոտ երկու շաբաթ ժամանակ կունենա Եվրո-2016-ից առաջ մարզավիճակ հավաքելու համար։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ