Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մկանային վնասվածք է ստացել:

23-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկրորդ աստիճանի վնասվածք:

Իսպանական Marca-ի տեղեկություններով՝ Վարանը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին: Գավաթը վիճարկելու են Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ