Ռաֆայել Վարանը հրաժարվել է տեղափոխվել անգլիական գրանդ

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նախկինում արդեն աշխատել է Վարանի հետ, շատ է ցանկանում տեսնել ֆրանսիացուն իր թիմում:

Սակայն ինչպես հաղորդում է Marca-ն, Վարանը հրաժարվել է տեղափոխվել ՄՅՈՒ:

Ավելացնենք, որ Վարանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ