Ռաֆայել Վարանը բաց կթողնի Եվրո 2016-ը

Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ հայտնում է Daily Mirror-ը:

Ակնկալվում էր, որ ֆրանսիացի պաշտպանը չի կարողանա մասնակցել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, իսկ մինչև Եվրո 2016-ի մեկնարկն ապաքինված կլինի վնասվածքից:

Ինչպես երևում է, 23-ամյա պաշտպանից ապաքինման գործընթացն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի 4 շաբաթ: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշում է կայացրել ռիսկի չդիմել ու որպես Վարանին փոխարինող՝ հավաքական է հրավիրել «Սևիլիայի» պաշտպան Ադիլ Ռամիին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ