Ռաֆայել Նադալը 9-րդ անգամ հաղթող դարձավ Բարսելոնայի մրցաշարում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, եզրափակիչում 6:4, 7:5 հաշվով առավելության հասնելով ճապոնացի Կեյ Նիշիկորիի նկատմամբ, կարիերայում 9-րդ անգամ նվաճեց Բարսելոնայի մրցաշարի հաղթողի կոչումը:

Հատկանշական է, որ Ռաֆայել Նադալը 9 անգամ հաղթել է նաև Մոնտե Կառլոյի ու Ռոլան Գարոսի մրցաշարերում: Ստացվում է, որ Նադալն իր 69 տիտղոսներից 27-ը նվաճել է Բարսելոնայի, Մոնտե Կառլոյի ու Ռոլան Գարոսի մրցաշարերում:

Ռաֆա Նադալը նաև միակ թենիսիստն է, ում հաջողվել է ութ անգամից ավելի հաղթող դառնալ նույն մրցաշարում:

Հավելենք նաև, որ Ռաֆայել Նադալը, հաղթող դառնալով Բարսելոնայի մրցաշարում, հողի վրա անցկացված մրցաշարերում տիտղոսների թվով(49) հավասարվեց Գիլյերմո Վիլասին՝ վերջինի հետ կիսելով առաջին հորիզոնականը:

31

32

33

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ