Ռաֆայել Նադալը 9-րդ անգամ դարձավ «Մոնտե Կառլո» մրցաշարի հաղթող

Մոնակոյում ավարտվեց թենիսի տղամարդկանց մենախաղի «Մոնտե Կառլո» մրցաշարը:

Եզրափակիչում հաղթողի կոչման համար պայքարի էին դուրս եկել Ռաֆայել Նադալն ու Գաել Մոնֆիսը: Նադալը կարողացավ 3 սեթի արդյունքում առավելության հասնել Մոնֆիսի նկատմամբ՝ դառնալով «Մոնտե Կառլոյի» հաղթող:

Առաջին սեթում իսպանացի թենիսիստն առավելության հասավ 7:5 հաշվով: Երկրորդ սեթում նույն հաշվով հաղթեց Մոնֆիսը: 3-րդ սեթում Ռաֆան ոչ մի գեյմ չպարտվեց մրցակցին՝ հաղթելով 6:0 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 47 րոպե:

Նշենք, որ Ռաֆայել Նադալին վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ է հաջողվում հաղթել «Մասթերս» կարգի մրցաշար:

Բացի այդ, Նադալը նվաճեց 68-րդ տիտղոսը մարզական կարիերայում՝ հավասարվելով անցյալ շաբաթ ռեկորդ սահմանած Նովակ Ջոկովիչին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ