Ռաֆա Նադալ. «Երբեք դոպինգ չեմ օգտագործել»

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որ պատրաստվում է մասնակցել Ինդիան Վելսի Մաստերս 1000 մրցաշարին, խոսել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի՝ դոպինգ ընդունելու մասին։

«Կարծում եմ՝ մեղքը Մարիայինն է։ Չէի ուզի որ այդպես ստացվեր, բայց նա պետք է պատասխան տա նման քայլի դիմելու համար։

Ես հավատում եմ սպորտին ու մարզական արժեքներին։ Սպորտը օրինակ է հասարակության, երեխաների համար, ու ես միշտ դեմ եմ եղել դոպինգին։ Արգելված միջոցներ օգտագործելով՝ խաբում ես ինքդ քեզ, այլ ոչ թե մրցակցին։ Ես ողջ կարիերայիս ընթացքում մաքուր եմ եղել ու երբեք դոպինգ չեմ օգտագործել»,- ասել է անվանի մարզիկը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ