Պույոլ. «Տեր Շտեգենը աշխարհի լավագույն դարպասապահներից է»

«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը աջակցել է կատալոնական ակումբի ներկայիս հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որի կոպիտ սխալի պատճառով «Բարսելոնան» գնդակ բաց թողեց Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում (4-3):

«Ինձ համար տեր Շտեգենը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նա շատ է նվիրվում թիմին, ես աջակցում եմ նրան:

Թիմը չպետք է կորցնի ինքնավստահությունը, իսկ Մարկ-Անդրեն բնավորությամբ դարպասապահ է, այդ իսկ պատճառով նա խնդիրներ պետք է չունենա»,-ասել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ