ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Բլեյզ Մաթյուիդիին, սակայն միայն մեկ դեպքում

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել թիմի առանցքային ֆուտբոլիստ Բլեյզ Մաթյուիդիին: Այդ մասին գրում է Le Parisien-ը:

Ավելի վաղ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաֆին հայտարարել էր, որ ֆրանսիական ակումբը չի պատրաստվում հրաժարվել 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն ֆրանսիական լրատվամիջոցը իր հերթին  հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մաթյուիդիին, եթե ստանա 50 մլն եվրոյի առաջարկ:

Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին վերջին շրջանում կապում էին «Յուվենտուսի» հետ: Իտալական լրատվամիջոցները անգամ նշում էին, որ Մաթյուիդին պետք է փոխարինի Պոլ Պոգբային, ով երեկ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ