ՊՍԺ-ն պատրաստ է տարեկան 16 մլն. եվրո վճարել Բուսկետսին

«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի նկատմամբ, տեղեկացնում է Marca-ն:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, փարիզյան ակումբը կատալոնական ակումբի ֆուտբոլիստի համար պարտաստ է վճարել է 100 միլիոն եվրո, իսկ Բուսկետսին` տարեկան  16 միլիոն աշխատավարձ: ՊՍԺ-ի ներկայացուցիչները խնդրել են Բուսկետսին, տեղեկացնել իրենց, թե արդյոք նա մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Բուսկետսը կորցնում է իր համբերությունը, քանի որ ակումբը դեռ չի դիտարկել իսպանացի ֆուտբոլիստի ներկայացրած պահանջները նոր պայմանագրի հետ կապված:

Հիշեցնենք՝ Բուսկետսի պայմանագիրը «Կապտանռնագույնների» հետ լրանում է 2019 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ