ՊՍԺ-ն պատրաստ է 100 մլն. եվրո վճարել «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում է As-ը:

Փարիզյան ակումբը պատրաստ է մոտավորապես 100 միլիոն եվրո վճարել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Մոտ ժամանակներս կողմերը կսկսեն բանակցությունները և կիրականացնեն ֆուտբոլիստի տեղափոխությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշենք՝ 2015/16 մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը 32 հանդիպման է մասնակցել «Սերուցքայինների»կազմում և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ