ՊՍԺ-ն մտադիր է 250-300 մլն. եվրո ծախսել տրանսֆերային պատուհանի ընթացքում

«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է մոտավորապես 250-300 միլիոն եվրո ծախսել ֆուտբոլիստների տրանսֆերների վրա:

Փարիզյան ակումբը ոչ միայն կփոխարինի ակումբը լքած ֆուտբոլիստներին, այլ նաև կուժեղացնի թիմի կազմը, տեղեկացնում է Sport.es-ը՝ հղում կատարելով France Football-ին:

Նշենք՝ անցած ամռանը ՊՍԺ -ն 116 միլիոն էր ծախսել տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը ձեռք էր բերել Լեվան Կուրզավին, Անխել դի Մարիային, Կևին Տրապին և Բենժամեն Ստամբուլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ