ՊՍԺ-ն կգնի «Բորուսիայի» ֆուտբոլիստին, եթե Նեյմարի տրանսֆերը ձախողվի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Փարիզյան ակումբը կփորձի ձեռք բերել 26-ամյա գերմանացուն, եթե հաջողության չհասնի Նեյմարի և Ռոբերտ Լեվանդովսկիի տրանսֆերների հարցում:

Նշենք, որ 2015թ. փետրվարին Ռոյսը երկարաձգեց իր պայմանագիրը  «Բորուսիայի» հետ  մինչև 2019թ.:

Ընթացիկ Բունդեսլիգայի մրցաշրջանում գերմանացին անցկացրել է 22 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ