«ՊՍԺ»-ն ջախջախել է մրցակցին, Դրաքսլերը նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «ՊՍԺ»-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ջախջախիչ՝ 7-0 հաշվով հաղթանակ է տոնել «Բաստիայի» նկատմամբ:

Փարիզյան ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, ով վերջերս է պայմանագիր ստորագրել Ֆրանսիայի չեմպիոնի հետ, նորամուտն է նշել թիմի կազմում և դարձել գոլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով 88-րդ րոպեին:

Հավելենք, որ «ՊՍԺ»-ից հաջողության են հասել նաև Տիագո Սիլվան, Ադրիեն Ռաբիոն, Քրիստոֆեր Նկունկուն, Տիագո Մոտան, Լուկաս Մոուրան և Անխել դի Մարիան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ