ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնվել է ՊՍԺ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում:

42-ամյա մարզիչը տարաձայնություններ ունի «Մոնակոյի» ղեկավարության հետ, քանի որ ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել իրեն, բայց արդեն մի քանի առաջարկ է պատրաստում տարբեր ֆուտբոլիստների թիմ հրավիրելու համար:

Այս ամենին հետևում է ՊՍԺ-ի ղեկավարությունը: Ֆրանսիական ակումբը արդեն կապ է հաստատել Ժարդիմի հետ և առաջարկել տեղափոխվել Փարիզ:

Լեոնարդու Ժարդիմի ծառայությունները հետաքրքրում են նաև «Արսենալին», «Ինտերին», «Ռոմային», ինչպես նաև չինական մի քանի ակումբի:

Այսօր երեկոյան «Մոնակոն» կարող է դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, եթե հաղթի «Լիլին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ