ՊՍԺ-ն հաստատեց հետաքրքրությունը Բեն Արֆայի նկատմամբ

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հաստատել է ակումբի  հետաքրքրվածությունը «Նիցի» կիսապաշտպան Ատեմ Բեն Արֆայի նկատմամբ:  29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արծիվների» հետ ավարտվում է այս ամսվա վերջին, այդ իսկ պատճառով նա կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ անվճար:

«Բեն Արֆան մեծ ֆրանսիացի ֆուտբոլիստ է: Նա էական աճ է ապրել հոգեբանական տեսանկյունից: Բեն Արֆան տաղանդավոր է և տպավորիչ խաղադաշտում: Շատ մարդկանց հետաքրքիր է կարող նա արդյոք խաղալ գրանդ ակումբի կազմում: Ես կարծում եմ, որ՝ այո: Պայմանագիր կկնքե՞նք  նրա հետ: Ես դա չեմ հաստատի, բայց և չեմ բացառի: Միայն կասեմ, որ նա մեր տրանսֆերային տարբերակներից մեկն է, բայց ոչ միակը»,-նշել է Նասեր Ալ-Հելաիֆին:

Հիշեցնենք՝ Բեն Արֆայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիոնը», «Բարսելոնան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ