ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Գյոտցեին

«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:

Ըստ  Die Welt-ի՝ 23-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է, քանի որ գերմանացին ցանկանում է լքել մյուխենյան ակումբը:

Գերմանական ակումբը, իր հերթին, պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, քանի որ վերջինս շատ խաղաժամանակ չի ստացել և չի կարողացել դրսևորել իրեն թիմում:

Մարիո Գյոտցեի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլը» և ֆուտբոլիստի նախկին ակումբ «Բորուսիան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ