ՊՍԺ-ն բանակցություններ կվարի Սիմեոնեի հետ

ՊՍԺ-ն մտադիր է ֆրանսիական ակումբի ղեկին հրավիրել Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայիս մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին ակնարկել է, որ ամռանը պաշտոնանկ կանի Լորան Բլանին, քանի որ նա գոհ չէ թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում:

Մոտ ժամանակներս արգենտինացի մասնագետը և «Պարի Սեն Ժերմենը» կսկսեն բանակցություններ վարել, հաղորդում է Goal.com-ը:

Իսկ Դիեգո Սիմեոնեն ՉԼ-ի եզրափակչում «Ռեալին» պարտվելուց հետո խուսափել է մեկնաբանություններ անել իր հետագա ծրագրերի վերաբերյալ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ