ՊՍԺ-ն 75 մլն եվրո է առաջարկել աշխարհի չեմպիոնի համար

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ի կազմում:

Ինչպես հաղորդում է Kicker-ը, փարիզյան ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց 75 մլն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Դրաքսլերը բազմիցս կապված է եղել մի շարք եվրոպական ակումբների հետ: Աշխարհի չեմպիոնը անգամ հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ «Վոլֆսբուրգից», որի պատճառով ակումբի ղեկավարությունը 100,000 եվրոյով տուգանել էր վերջինիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ