ՊՍԺ-ն 60 մլն ֆունտ է պատրաստել «Արսենալի» առաջատարին ձեռք բերելու համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Յուլիան Դրաքսլերին ձեռք բերելուց հետո ցանկանում է ավելի ուժեղացնել իր հարձակման գիծը: Daily Mirror-ը հաղորդում է, որ ֆրանսիացիները պատրաստ են 60 մլն ֆունտ վճարել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար:

Չիլիացի հարձակվողը ֆանտաստիկ մարզավիճակում է` դառնալով այս մրցաշրջանի առաջին ֆուտբոլիստը, ով 20 գոլի է մասնակցել /13 գոլ, 7 փոխանցում/: Աղբյուրի հաղորդմամբ` ՊՍԺ-ի ֆուտբոլային տնօրեն Պատրիկ Կլյուվերտը Սանչեսի մեծ երկրպագուն է ու ցանկանում է նրան տեսնել Փարիզում:

«Արսենալը» Սանչեսին պայմանագրի երկարաձգում է առաջարկում` խոստանալով շաբաթական 200 000 ֆունտ աշխատավարձ, սակայն ՊՍԺ-ն կարող է ավելի շատ վճարել նրան: Իրավիճակին հետևում է նաև «Չելսին»:

Նշենք, որ Սանչեսի պայմանագիրը ավարտվում է 2018թ. ամռանը: Աղբյուրի հաղորդմամբ` ՊՍԺ տեղափոխությունը առավել հավանական է ամռանը, քան հիմա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ