ՊՍԺ-ի նախագահը հանդիպել է Հիգուայինի հետ

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում է:

ՊՍԺ-ի նախագահ Օլիվյե Լետանգն արդեն հանդիպել է արգենտինացի հարձակվողի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է պայմանագրի մանրամասներն ու ներկայացվել ակումբի ծրագրերը՝ հայտնում է Le Parisien-ը:

Բացի այդ, Հիգուայինի եղբայրն ու գործակալը հանգստյան օրերն անցկացնում են Փարիզում:

Ակնկալվում է, որ արգենտինացու տրանսֆերը կկազմի 60 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ