ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման

«Պարի Սեն Ժերմենի»  պաշտպան Սերժ Օրիեն դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է The Sun-ը:

Փարիզյան դատարանը կայացրել է այս որոշումը, քանի որ ֆուտբոլիստը վիրավորական խոսքեր է ասել ոստիկանի հասցեին մայիս ամսին: Օրիեն պետք է նաև տուգանք վճարի 2100 եվրոյի չափով:

Տեղեկացվում է, որ պատիժը կրում է պայմանական բնույթ և Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հանրային աշխատանք կկատարի ազատազրկման փոխարեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ