ՊՍՎ-ն՝ Հոլանդիայի չեմպիոն

Հոլանդիայի առաջնության 34-րդ տուրում ՊՍՎ-ն 1:3 հաշվով առավելության հասավ «Զվոլեի» հետ խաղում՝ երկրորդ անգամ անընդմեջ հռչակվելով Հոլանդիայի չեմպիոն:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ «Էյնդհովենն» «Այաքսի» հետ հավասար միավորներ ուներ, սակայն հավելյալ վիճակագրական տվյալներով առավել էր մրցակցից: «Այաքսն» իր հերթին չկարողացավ հաղթել «Գրաֆսխապին» և երկու միավոր զիջելով ՊՍՎ-ին՝ զբաղեցրեց երկրորդ տեղը:

Նշենք, որ ՊՍՎ-ն 23-րդ անգամ դարձավ Հոլանդիայի Բարձրագույն լիգայի հաղթող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ