Պրեմիեր լիգայում «Չելսիի» վատագույն մեկնարկը սահմանելուց հետո Մոուրինյոն նո՞ւյնը կանի նաև «Յունայթեդում»

Մոուրինյոն սիրում է հակառեկորդներ «կոտրել»:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական հակառեկորդի ճանապարհին է: Թեև այսպիսի կազմ ունենալու պարագայում դժվար է հավատալ, բայց Մոուրինյոն մոտ է «Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայում վատագույն մեկնարկը սահմանելուն:

Հակառեկորդը սահմանվել է Լուի վան Գալի գլխավորությամբ, որին փոխարինեց հենց պորտուգալացին թիմի անշուք խաղը վերականգնելու համար, սակայն ցուցանիշները գոհացնող չեն: Վան Գալի «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 2014/15 մրցաշրջանում մեկնարկային 11 խաղում վաստակել էր 16 միավոր, որը հակառեկորդ է: 10 խաղից հետո Մոուրինյոյի թիմն այժմ 15 միավոր է վաստակել, և «Սուոնսիի» դեմ հանդիպումը ոչ-ոքի ավարտելու դեպքում պորտուգալացին կկրկնի թիմի հակառեկորդը, իսկ պարտության դեպքում՝ կգերազանցի այն:

Հատկանշական է, որ «Չելսիում» անցկացրած վերջին մրցաշրջանում Մոուրինյոն հակառեկորդ սահմանեց լոնդոնյան ակումբում այս նույն հաշվարկում: «Չելսին» 11 խաղում վաստակել էր նույնքան միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ