Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները կարմիր քարտ կստանան, եթե երդվեն

Անգլիայի Պրեմիեր լիգան և ֆուտբոլի ասոցացիան ընդունել են մի շարք օրենքներ՝ կանխարգելելու ֆուտբոլիստների անհարիր վարքը խաղադաշտում:

2016/17 մրցաշրջանից իր վեր կարմիր քարտ կստանան այն ֆուտբոլիստները, որոնք օգտագործում են հայհոյանքներ կամ ժեստեր հադիպման մրցավարի ուղղությամբ: Ֆուտբոլիստները հնարավոր է նաև կարմիր քարտ ստանան, եթե երդվեն մրցավարի առջև՝ ստիպելու փոխել որոշումը:

Դեղին քարտ էլ կստանան այն ֆուտբոլիստները, որոնք մրցավարի հետ վեճի մեջ են մտնում նրա կայացրած որոշման համար, ինչպես նաև խաղը սպասարկող անձնակազմի անդամին շրջապատելու համար:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ