«Պորտուն» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով

Պորտուգալական O Jogo-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում է, որ «Պորտուն» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ծառայություններով:

Նշենք, որ ամառվա ընթացքում Հովհաննես Համբարձումյանի տրանսֆերի շուրջ բավականին շատ խոսակցություններ տարածվեցին: Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Մոսկվայի «Սպարտակը», ինչպես նաև անգլիական մի շարք ակումբներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ