Պորտուգալական թերթը պահանջել է Ռոնալդուից ներողություն խնդրել նետած բարձրախոսի համար

Պորտուգալական Correio da Manhã թերթը ներողություն է պահանջել ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ոոնալդուից և Պոտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ԵՎՐՈ 2016-ում Հունգարիայի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած դեպքի  համար:

Թերթի թղթակիցը մոտեցել է «Ռեալի» խաղացողին և հարցել, թե արդյոք նա պատրաստ է այս խաղին, որից հետո Ռոնալդուն խլել է նրա ձեռքից բարձրախոսը և նետել լիճը:

«Սա շատ լուրջ արարք է, որը վարկաբեկում է ամբողջ երկրին: Մենք գտնում ենք, որ Ռոնալդուն և ֆեդերացիան առնվազն պետք է պաշտոնական ներողություն խնդրեն:

Որպես թիմի ավագ՝ Ռոնալդուն պետք է օրինակ ծառայի, ոչ թե հակառակը»,- ասել է  Correio da Manhã-ի տնօրենը:

Ռոնալդուն շատ անգամներ է մեղադրել CMTV-ին իր անձնական և ընտանեկան կյանքի մասին սուտ տեղեկատվություն տարածելու համար: Բացի դա, Ռոնալդուն հայտնել էր, որ այլևս չի շփվելու տվյալ թերթի աշխատակիցների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ