«Պորտլենդ» – «Ռեալ Սոլթ Լեյք»՝ 2։2. Մովսիսյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

MLS-ի արևմտյան կոնֆերենցիայի երրորդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվել էր «Պորտլենդ Թիմբերս» թիմին։

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտ էր դուրս եկել «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում ու վերջապես կարողացավ բացել իր գոլերի հաշիվը ԱՄՆ-ում։ Խաղի 58-րդ րոպեին անհատական անցումից հետո Յուրան հաշիվը դարձրեց 0։2։

Խաղի 31-րդ րոպեից «Ռեալ Սոլթ Լեյքը» խաղում էր 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվել էր Բեքերմանը։ Իսկ արդեն 83-րդ րոպեին նրանք մնացին 9 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտի արժանացավ Օլավեն։

Յուրան դաշտում անցկացրեց 64 րոպե ու հետո իր տեղը զիջեց Սանդովալին։ Նշվում է, որ Յուրան աճուկյաին շրջանի վնասվածք է ստացել, սակայն դրա լրջության մասին որևէ տեղեկություն առայժմ չկա։

«Պորտլենդ Թիմբերս» – «Ռեալ Սոլթ Լեյք»՝ 2։2
Գոլերը՝ 0։1 Պլատա 16՛, 0։2 Մովսիսյան 58՛, 1։2 Ադի 79՛, 2։2 Ադի 84՛ (11 մետրանոց)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ