Պոլ Սքոուլս. «Գիտեմ, որ Մոուրինյոն գոհ է այն 4 ֆուտբոլիստներից, ովքեր այս ամռանն են եկել»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլսը խոսել է թիմի կիսապաշտպանական գծի մասին:

«Մոուրինյոն պետք է հարմար խաղընկերներ փնտրի Պոգբայի համար: «Յուվենտուսում» նա ցույց տվեց, որ իրեն դիրիժոր է պետք: Այնտեղ նա խաղում էր Պիռլոյի ՝ աշխարհի լավագույն փլեյմեյկերներից մեկի հետ: Շնեյդերլինը ավելի շատ կենտրոնացած էր թիմի պաշտպանության վրա:

Ես կարծում եմ, որ Մոուրինյոն պետք է դուրս գա տրանսֆերային պատուհան և այդպիսի ֆուտբոլիստ գտնի: Քերիկը կարող է խաղալ այդ դիրքում, բայց ես մինչ այժմ մտածում եմ, որ նրանց պետք է կիսապաշտպան, ով կկարողանա վերահսկել ամբողջ կենտրոնը, իսկ Պոգբան ՝ կառավարել խաղը:

Ես գիտեմ, որ Մոուրինյոն գոհ է այն 4 ֆուտբոլիստներից, որոնց նա գնել է, բայց կարծում եմ, որ «ՄՅՈՒ»-ին պետք է Լուկա Մոդրիչի կամ Տոնի Կրոսի պես ֆուտբոլիստ գնի»,- ասել է Սքոուլզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ