Պոլ Պոգբան և «ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստներ չեն կարողանա օգնել իրենց թիմին Անգլիայի գավաթի առաջիկա խաղում

Նոյեմբերի 30-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Վեսթ Հեմին», որի հետո երեկ ԱՊԼ-ի 13-րդ տուրում ոչ-ոքի ` 1-1 ավարտեց խաղաց:

Սակայն առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի «Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ: Որակազրկման պատճառով «Վեսթ Հեմի» հետ խաղը բաց կթողնեն Պոլ Պոգբան և Մարուան Ֆելաինին: Վնասվածքների պատճառով խաղադաշտ դուրս չեն գա Քրիս Սմոուլինգը, Էրիկ Բային,Մորգան Շնայդերլինը և Մայքլ Քերիքը: Նշվում է, որ սա լավ հնարավորություն է թիմի կիսապաշտպան  Բաստիան Շվայնշտայգերի համար, ով «ՄՅՈՒ»-ի կազմում իր վերջին հանդիպումը անցկացրել է նախորդ մրցաշրջանում:

Ավելացնենք, որ Երևանի ժամանակով հանդիպումը կսկսվի 00:00 (դեկտեմբերի 1) :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ