Պոլ Մերսոն. «Երբ Մխիթարյանը խաղա, Ռունին այլևս շանս չի ստանա»

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» անհաջողությունների պատճառը թիմային ոգու և միասնականության պակասն է:

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը գոռոզ են իրենց պահում և չեն համագործակցում թիմակիցների հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» տքնաջան պետք է աշխատի, որ մրցաշրջանը ավարտի  Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում:

Թվում է, որ Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան անընդհատ իրար են փնտրում խաղադաշտում և արհամարում են թիմակիցներին:

Չեմ կարծում, որ «ՄՅՈՒ»-ը Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է: Նրանք պետք է պարզեին բոլորը հաշիվները «Սթոք Սիթիի» հետ հանդիպման առաջին 20 րոպեում:

Երբ Մոուրինյոն սկսում է քննադատել իր ֆուտբոլիստներին բոլորի առջև, նա պարզապես ցույց է տալիս իր վախը: Նա գիտի, որ նրանք այդքան էլ լավ հանդես չեն գալիս»:

Ֆուտբոլային փորձագետը նաև անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը  վնասվածքի պատճառով դեռևս խաղաժամանակ չի ստանում «Կարմիր սատանաների» կազմում:

«Մխիթարյանը գրեթե չի խաղացել: Բայց հենց նա խաղա, Ռունին այլևս շանս չի ստանա»,-ասել է Մերսոնը Daily Star-ում հրապարակած հոդվածում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ