Պոգբայի վաճառքից ստացված գումարի 20 տոկոսը կստանա նրա գործակալը

Հայտնի են դարձել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի պայմանագրի որոշ մանրամասներ։

Պայմանագրում, մասնավորապես, ասվում է, որ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի դեպքում ստացված գումարի 20 տոկոսը ստանալու է նրա գործակալ Մինո Ռայոլան, ով, ինչպես գիտեք, նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։ Այս կետը համաձայնեցվել է դեռևս այն ժամանակ, երբ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Յուվենտուս», հայտնում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ