Պոգբայի տրանսֆերի մասին կհայտարարվի 48 ժամվա ընթացքում

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մինչև այս շաբաթվա վերջ կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է The Sun-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց «Կարմիր սատանաների» ղեկավարությունը կվճարի 105 մլն. եվրո, ընդ որում, այդ գումարի 25%-ը կստանա Պոգբան, ինչպես նախատեսում է իր ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:

Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա կիսապաշտպանը 5-ամյա պայմանագիր կկնքի «ՄՅՈՒ»-ի հետ և կստանա 202 հազար եվրո շաբաթական աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ