Պոգբայի տրանսֆերը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեքը

«Յուվենտուսի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պոլ Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» արժեցել է 105 մլն. եվրո:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը կմարի այս գումարը 2 տարվա ընթացքում: Սակայն հատկանշական է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է աճել է 5 մլն. եվրոյով, եթե պայմանագրում նշված կետերը տարիների ընթացքում բավարարվեն:

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան շրջանցել է Գարեյթ Բեյլի ռեկորդը, որը 2013 թվականին «Տոտենհեմից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»  100 մլն. եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ