Պոգբան ժամանել է Նյու Յորք, որտեղ ներկա պահին գտնվում է «Ռեալը»

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ներկայումս արձակուրդի մեջ է, ժամանել է Նյու Յորք, հայտնում է հանրաճանաչ լրագրող Նաբիլ Ջելիտան:

Ամերիկյան այս քաղաքում ներկա պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «արքայական» ակումբը Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ բանակցություններ է վարել: Պոգբայի տրանսֆերի ձեռք բերման համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ