Պոգբան տուն է գնել Բարսելոնայում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեծ առանձնատուն է գնել Բարսելոնայում:

Proto Group Ltd անշարժ գույքի գործակալության մամուլի ծառայությունը, որից առք է կատարել ֆուտտբոլիստը, տեղեկացնում է, որ ֆրանսիացու նոր ձեռքբերումը որևէ կապ չունի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ տեղափոխության հետ :

«Բարսելոնայում առանձնատուն գնելը որևէ առնչություն չունի մեր հաճախորդի ֆուտբոլային գործունեության հետ: Դա պարզապես անշարժ գույքի ներդում է»,- Football Italia է մեջբերում մամլո ծառայության հայտարարությունը:

Նշենք՝ Պոգբային ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ