Պոգբան Թուրին է ժամանել և նախկին թիմակիցներին թանկարժեք նվերներ արել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ռեկորդային 105 մլն. եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց Անգլիա, ուրբաթ օրը ժամանել է Թուրին՝ իր նախկին խաղընկերներին տեսակցելու և նվերներ անելու:

Ֆրանսիացի կիսապաշտպանը ամռանը հեռացել էր առանց իր պահարանի իրերը վերցնելու, ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք Պատրիս Էվրայի գրառումից:

Tuttosport-ի փոխանցմամբ, Պոգբան երեկ օգտվել է հանգստյան օրից, որպեսզի վերադառնա Թուրին և հավաքի իրերը:

Կիսապաշտպանը թանկարժեք Rolex ապրանքանիշի ժամացույցներ է նվիրել նախկին թիմակիցներին, մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ