Պոգբան ստորագրել է «ՄՅՈՒ»-ի 6 համարի իր խաղաշապիկի վրա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների կիզակետում:

Տարբեր աղբյուրների հավաստմամբ, ֆրանսիացին համաձայնության է եկել «Կարմիր սատանաների» ղեկավարության հետ և նրա տրանսֆերային արժեքը կազմելու է 110 մլն. եվրո:

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան երեկ հայտարարեց, որ անգլիական և իտալական ակումբների միջև համաձայնության հասնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Սակայն համացանցնում այսօր հայտնված լուսանկարը, որում Պոգբան ստորագրել է իր անունը կրող մարզաշապիկի վրա, կրկին կասկած է հարուցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ