Պոգբան նախապատվություն է տալիս «Ռեալին»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ գրում է The Guardian-ը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է պայմանագիր ստորագրել «արքայական» ակումբի հետ ու կարիերան շարունակել Իսպանիայում՝ մերժելով «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե իհարկե մադրիդյան թիմը քայլեր ձեռնարկի:

Նշենք, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է Պոգբային շաբաթական 300 հազար եվրո աշխատավարձ վճարել: «Յուվենտուսը» պատրաստ է հրաժարվել ֆրանսիացու ծառայություններից ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ