Պոգբան Մոուրինյոյին ասել է, թե որ դիրքում է ցանկանում խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան միջազգային դադարից վերադառնալուց հետո գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ասել է, որ կցանկանար առավել հարձակողական դիրք ունենալ թիմի կիսապաշտպանությունում:

Պոլ Պոգբան սովորաբար կիսապաշտպանությունում առավել հետ քաշված դիրք է զբաղեցնում՝ կենտրոնանալով մեծ մասամբ պաշտպանական գործառույթների վրա: Սակայն, այժմ նա ցանկանում է ավելի շատ մասնակցություն ունենալ հարձակողական գործողություններին:

Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ