Պոգբան հրաժեշտ է տվել «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի կիապաշտպան Պոլ Պոգբան, որը այսուհետ կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հրաժեշտ է տվել իր նախկին ակումբ «Յուվենտուսին»:

«Բարի լույս, «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներին: Պետք է խոստովանեմ, որ սա տխուր պահ է, քանի որ հեռանում եմ այլ ակումբ: Ուրախ եմ, որ կյանքիս այս գլուխը  հաջող ստացվեց: Ես աճել եմ այստեղ և շատ բան սովորել: Նոր էջ է կյանքումս, բայց կցանկանայի շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին», բոլոր ֆուտբոլիստներին, մարզիչներին, երկրպագուներին, ովքեր հավատացել են ինձ: Նրանք ընդմիշտ կմնան իմ սրտում: Նորից շնորհակալություն, շնորհակալություն բոլորին»,-ասել է Պոգբան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ