Պոգբան համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է The Sun-ը: Աղբյուրին հայտնի է դարձել, որ ֆրանսիացին ստանալու է շաբաթական 208 000 ֆունտ: Պայմանագրի ժամկետների մասին տեղեկատվություն չկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» պատրաստ է Պոգբային վաճառել նվազագույնը 100 մլն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև «Ռեալը», սակայն մադրիդցիները հրաժարվեցին նման թանկ գործարքից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ