Պոգբան գովասանքի խոսքեր է ասել «Ռեալի» վերաբերյալ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան դեռ հարցականի տակ է: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» իմ առաջին ընտանիքն էր: Ի՞նչ կլինի, եթե Մոուրինյոն ինձ կանչի: Չգիտեմ, հիմա ես «Յուվեի» ֆուտբոլիստ եմ և շատ ուրախ եմ: Չգիտեմ՝ ինչ կլինի»,-շեշտել է Պոգբան ESPN-ի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նաև անդրադարձել է Ոսկե գնդակի հաղթողի այս տարվա հավակնորդներին և խոստովանել, որ այդ մրցանակին արժանի է Կրիշտիանու Ռոնալդուն: Բացի այդ, Պոգբան գովասանքի խոսքեր է ասել «արքայական» ակումբի վերաբերյալ:

«Նրանք այս տարի հաղթել են Չեմպիոնների լիգան: Հզոր ակումբ է»,-ավելացրել է կիսապաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ