Պոգբան բղավո՞ւմ է խաղընկերների վրա

«Ֆեյենորդի» հարձակվող Դիրկ Կույտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի վարքագծի մասին:

«Յունայթեդի» դեմ հանդիպման առաջին կեսից հիշում եմ միայն, թե ինչպես էր Պոգբան բղավում խաղընկերների վրա: Ընդմիջմանն այդ բղավոցներն ավելի լսելի էին: Խնդիրն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու միայն մեկ ոճ ունի:

Մենք սպասում էինք, որ նրանք հարձակվողական ֆուտբոլ են խաղալու, հետևաբար ավելի փակ ֆուտբոլ խաղացինք, քանի որ նրանց դեմ բաց ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն կլիներ: Նրանք հակագրոհներ սիրում են, ու եթե թույլ չտաք նրանց հակագրոհել, հնարավորությունները մեծանում են»,- Mirror-ը փոխանցում է Կույտի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ