Պոգբա. «Ցավալի էր տեսնել լացող Բուֆոնին»

Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է ԵՎՐՈ-2016-ի կիսաեզրափակչի հուլիսի 7-ին ՖրանսիաԳերմանիա խաղի սպասելիքներով: Նա նաև իր աջակցությունն է հայտնել ակումբային ընկերոջը՝ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:

«Կիսազրափակիչը մնում է կիսաեզրափակիչ, և՛ Իտալիան, և՛ Գերմանիան մեզ համար դժվար հակառակորդ է: Ամեն դեպքում, մենք ցանկանում ենք հաղթել, և կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը:

Դժվար էր տեսնել լացող Բուֆոնին: Երբ դա տեսա հեռուստացույցով, ներսս տակնուվրա եղավ: Նա հիանալի դարպասապահ է և ամեն ինչ արեց իր հավաքականի համար: Իտալացիները լավ էին խաղում, բայց զիջեցին: Այդպիսին է ֆուտբոլը: Ցավում եմ, որ նրանք դուրս մնացին: Ես խաղում եմ այդ ֆուտբոլիստների հետ նույն ակումբում և հպարտանում են ԵՎՐՈ-ում նրանց ելույթներով»,- Պոգբային մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2016 -ի 1/4 կիսաեզրափակչում Իտալիան համառ պայքարից հետո պարտություն կրեց Գերմանիայից: Հիմնական և լրացուցիչ ժամաանկը ավարտվեց 1–1 հաշվով, իսկ 11 մետրանոցներում Գերմանին 6–5 հաշվով առավելության հասավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ