Պոդոլսկի. «Չի կարելի այնպես վարվել, ինչպես Մոուրինյոն Շվայնշտայգերի հետ»

«Արսենալի» նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Բաստիան Շվայնշտայգերին ցույց տված վերաբերմունքի համար:

«Հայացք նետելով Շվայնշտայգերի կարիերային՝ միայն կարող եմ ասել, որ նրա նկատմամբ այդպիսի վերաբերմունքը սխալ է:

Չգիտեմ՝ Մոուրինյոն խոսե՞լ է Բաստիանի հետ, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ նրա նման ֆուտբոլիստին պահեստային թիմ ուղարկելը վատ որոշում է: Մարզիչը միշտ պետք է բաց պահի դռները բոլորի, հատկապես՝ Շվայնշտայգերի նման ֆուտբոլիստների համար»,- Goal.com-ը փոխանցում է Պոդոլսկիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ