Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Ագլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ժխտել է ակումբը լքելու մասին լուրերը:

Ավելի վաղ անգլիական և իտալական մամուլը հայտնում էր, որ «Ինտերը» հետաքրքրված է Պոչետինոյի ծառայություններով  և պատրաստ է վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 4.2 մլն. ֆունտ:

Այսօր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն ինքն է հերքել այդ լուրերը.

«Այդպիսի լուրեր շատ են տարածվել, սակայն ես մնում եմ Անգլիայում, ես նվիրված եմ «Տոտենհեմին» և ցանկանում եմ շարունակել իմ գործը»,- ասել է անգլիական թիմի գլխավոր մարզիչը:

Պոչետինոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, մարզիչն այն թարմացրել է անցած գարնանը:

«Տոտենհեմը» ընթացիկ մրցաշրջանն ավարտում է Պրեմիեր լիգայի 2-րդ հորիզոնականում և հնարավորություն է ստացել խաղալ Չեմպիոնների լիգայում:

Sky Sports- ի տեղեկությամբ, բացի Պոչետինոյից, «Ինտերի» ներկայացուցիչները հանդիպել են նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, սակայն երկու մարզիչներն էլ  տեղեկացրել են, որ ցանկանում են մնալ իրենց ակումբներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ