Պնախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է հայ մարզիկներին (ֆոտոշարք)

Ռիոյի Օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաջողություն ու նորանոր հաղթանակներ է մաղթել: Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

Հայ օլիմպիականները շնորհակալություն են հայտնել ընդունելության ու պարգևատրման համար՝ ընդգծելով, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Լուսանկարները՝ ՊՆ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ